5 աստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է
Կիրակի օրը Թուրքիայի հանգստավայրերից մեկում գտնվող հինգաստղանի հյուրանոցում 28 մարդ հոսպիտալացվել է՝ սննդային կամ ջրային թունավորման կասկածանքով։
Քարաովա շրջանի հյուրանոցում հանգստացողները հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ բողոքել են սրտխառնոցից և որովայնի ցավերից։
Նախնական տվյալներով՝ նրանք դեռ շարունակում են բուժում ստանալ, իսկ բժիշկները որպես հավանական պատճառ դիտարկում են սննդից կամ ջրից թունավորումը։
Դեպքից հետո ոստիկանությունը սկսել է դատաբժշկական հետաքննություն։
Միաժամանակ շրջանի գյուղատնտեսության, անտառտնտեսության և առողջապահության վարչությունների մասնագետները նախաձեռնել են վարչական և տեխնիկական ստուգումներ։
Նրանք լաբորատոր հետազոտության համար վերցրել են հյուրանոցում մատուցվող սննդի և ջրամատակարարման ջրի նմուշներ՝ թունավորման պատճառը պարզելու նպատակով։
Քուշադասին, որն այժմ ապրում է ամառային ամենածանրաբեռնված շրջանը, ամեն տարի հյուրընկալում է հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զբոսաշրջիկների թունավորման դեպքերի մասին տեղեկություններ գրեթե ամեն ամառ են շրջանառվում։



