Մամուլ

49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի

49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող Արսեն Սարգսյանը։

49-ամյա Արսեն Սարգսյանը 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող անցել էր ծառայության, մինչեւ այդ զորամասում խոհարար է աշխատել։ Դիրքերից վերադառնալուց հետո էլ որպես հացթուխ էր աշխատում։

Արսենը 44-օրյա պատերազմի պատերազմի մասնակից էր, նախքան պատերազմը ծառայում էր Քարվաճառում, իսկ հետո՝ Ջերմուկում։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շրջափակման մեջ են եղել, կարողացել են դուրս գալ, ինքը վիրավոր է եղել, բայց այդ վիճակում կարողացել է վիրավոր ժամկետային զինծառայողի տանել զորամաս։

arsen sargsyan

Հնարավորություն ունեցել է մնալու, բայց այդ վիճակում վերադարձել է։ Ու այդտեղ էլ զոհվել է»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Արսենի որդու կինը՝ Գայանե Փոլադյանը։

Արսեն Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի եւ մեկ դուստր։

Պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում է եղել։  Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Կիսվել նյութով