Մամուլ

«Գավառ» ԲԿ-ի դիմաց՝ 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

«Գավառ» ԲԿ-ի դիմաց՝ 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արտաշես Խաչատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ Գավառի բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Խաչիկ Կնյազյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ՝ արդեն մահացած վիճակում։

vraert vostikanutyun

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացրել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Գավառի ճանշինում։

Կիսվել էջում