Մամուլ

4 հոգով նստած էինք, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց ու ծուխ տարածվեց․ «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի ականատես

«4 հոգով նստած էինք, արդեն պատվիրել, վերջացրել էինք, երբ եղավ պայթյունը: Մեր դիմացից ուժեղ ձայն լսվեց ու ծուխ տարածվեց. միանգամից խուճապ սկսվեց:

Մեր ընկերոջ վիճակը բարեբախտաբար լավ է. գլուխն էր վնասվել, բայց թեթև»,- լրագրողների հետ զրույցում ասել է տուժած Էրիկ Աշուղյանի ընկերուհին՝ 16-ամյա Սերլի Զարգարյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների անունները հայտնի են:

Նշենք նաև, որ դեպքը տեղի է ունեցել լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնի պայթելու հետևանքով:

Կիսվեք էջում