Օգտակար

Իսկ դուք գիտեք, թե ինչու է բատոնը գծավոր կամ ինչու համակարգչի ստեղնաշարը այբուբենի հերթականությամբ չէ

Իսկ դուք գիտեք, թե ինչու է բատոնը գծավոր կամ ինչու համակարգչի ստեղնաշարը այբուբենի հերթականությամբ չէ․ այս և այլ հարցերի պատասխանը` իմացեք հենց հիմա:

Ինչու՞ համակարգչի ստեղնաշարը այբուբենի հերթականությամբ չէ։ 

Առաջին տպագրող մեքենաների վրա առկա ստեղնաշարը այբուբենի հերթականությամբ էր։ Բայց, քանի որ շատ հաճախ բառերում հանդիպող տառերը գտնվում էին իրար հարևանությամբ և տառերի մոտ լինելու պատճառեվ դժվարանում էր մատների աշխատանքը, ուստի փոխեցին տառերի դասավորվածությունը, որն ավելի հարմար էր արագ տպելու համար։

Ո՞րտեղից է եկել պիջակների և բլուզների արմունկների ահա այսպիսի դիզայնը։

իսկ

Քանի որ զինվորականների հագուսներն իրենց ֆիզիկական դժվար աշխատանքի պատճառով հաճախ պատառոտվում են, բնականաբար ամենաշատ քերծվածքներն ու պատռվածները լինում են արմունկի հատվածում։

Դեռ հին ժամանականերից զինվորական հագուստ կարողները մտածել ու գտել են ելքը, դիմացկուն համազգեստ կարելու։ Արմունկի հատվածում համեմատաբար ավելի պինդ, հավելյալ, օվալաձև կտոր էին կարում, որի շնորհիվ համազգեստն ավելի երկար էր պահպանվում և ուշ էր պատռվում։ Ժամանակի ընթացքում այն ձևավորվեց որպես նորաձևության էլեմենտ և լայն տարածում գտավ։

Ինչու՞ են պաղպաղակը մատուցում հենց վաֆլե բաժակներով։

Դեռ 20րդ դարում պաղպաղակը սրճարաններում կամ ռեստորաններում մատուցում էին ապակե փոքրիկ տարրաներով, որից հետո այն լվանում էին և այդ նույն տարրայով սպասարկում հաջորդ հաճախորդին։ Երբ 20րդ դարի վերջում պաղպաղակի պահանջարկը շատացավ, այդ տարրաները սկսեցի չբավականացնել և մատուցողները չէին հասցնում սպասարկել հաճախորդներին։

Այդ նույն ժամանակահատվածում նորություն չունենալու պատճառով սկսել էր նվազել խրթխրթան վաֆլիների պահանջարկը, որն էլ փաստորեն ճակատագրական եղավ։ Որպեսզի վաֆլիների վաճառքը աճեր, փոխարենը կրճատվեր պաղպաղակին ժամերով սպասող հաճախորդների քանակը, այս երկու բիզնեսները համատեղեցին և արդյունքում ստացվեց այն, ինչ հիմա ունենք։ Ասեմ ավելին․ այդ տարրաների միջոցով մարդկանց փոխանցվող հիվանդությունների ու վարակների թիվը կտրուկ նվազեց։

Ինչու՞ է բատոնը գծավոր։

բատոն

Մարդկանց մի մասը կարծում է, որ բատոնն առանց այդ փոսիկների, թխվելու ընթացքում կճաքճքի։ Մի մասը կարծում է, որ այդ գծիկները պարզապես գեղեցիկ տեսքի համար է։ Իսկ մի մասն էլ կարծում է, որ դրանք հացը հեշտ մասերի բաժանելու համար է։ Այս վերջինն ավելի հավանական է, քանի որ իսկապես այդ գծիկների շնորհիվ բատոնը կարելի է առանց դանակի օգնության՝ ձեռքով, բաժանել մասերի։

Ինչու՞ է բանկային հաշիվների համար նախատեսված PIN code-ը 4 թվից բաղկացած։

1996 թվականին Շոտլանդացի Ջեյմս Գուդվելը առաջարկեց և իրագործեց PIN code-ի գաղափարը, որի շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել մարդկանց բանկային հաշիվները։ Սկզբում այն բաղկացած էր 6 թվից։

Սակայն փորձը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը չի կարողանում մտապահել և արագ հավագել 6 թվից բաղկացած կոդը, ուստի այտեղից կրճատեցին 2 թիվ՝ թողնելով ընդամենը 4-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews

Կիսվել էջում