36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է
Երեկ՝ հուլիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



