Մամուլ

31-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը (ֆոտո)

31-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 29-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։

Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։

avtovtar mercedes
mercedes avtovtar
Կիսվել էջում