Մամուլ

30-ամյա բնակիչը վնասել է երակները և ուզում է նետվել պատշգամբից

30-ամյա բնակիչը վնասել է երակները և ուզում է նետվել պատշգամբից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները եւ ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կիսվել նյութով