Մամուլ

Խաչիկ Ասրյանը պահանջ է ներկայացրել Կառավարությանը

Խաչիկ Ասրյանը պահանջ է ներկայացրել Կառավարությանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել՝

«Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների` Հայաստանում կա ընդամենը 316՝ թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված ապարատ։

Դա շատ քիչ է, եթե այս պահի դրությամբ արդեն ունենք 194՝  Կորոնավիրուսով վարակված հիվանդ, և ստացվում է, որ եթե թիվը հասնի 317-ի, ապա պետք է անցնեն պատերազմական ռեժիմի՝ որոշելու համար, թե ում կյանքը կարևորեն, իսկ ումը՝ ոչ։

Քաջ գիտակցելով, թե ինչ անդառնալի հետևանքներ կունենա այդ ամենը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Կառավարությունից` ավելի սթափ մտածել, արագ գործել և շուտափույթ կազմակերպել թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված 1000 ապարատի ձեռքբերում՝ վերադարձված թալանի (եթե, իհարկե, վերադարձվել է), ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և կոնկրետ այս հիվանդության համար հավաքված գումարներով։

Գերարժե՛ք է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը»։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Կիսվել նյութով