ՄամուլՏեսանյութ

27 համարի ավտոբուսի վարորդի հիստերիկ պահվածքը․ վիճաբանություն տարեց ուղևորների հետ․ Տեսանյութ

27 համարի ավտոբուսի վարորդի հիստերիկ պահվածքը․ վիճաբանություն տարեց ուղևորների հետ։

27 համարի ավտոբուսի վարորդը բռնություն է գործադրում ուղևորի նկատմամբ, հրամայում, որ իջնի։ Պատճառը ուղևորների սահմանված քանակից շատ լինելն է, ինչի պատճառով դուռը չի փակվում։

Վարորդը գոռում է տարեց մարդու վրա, նրան դիմում՝ «արա», ով մի կերպ տեղավորվել է դռան ետևում, և որքան ուժ ունի հարվածում է դռանը, որ փակվի։

Այս վարորդը հայտնի է իր բիրտ վերաբերմունքով ուղևորների նկատմամբ: Նախկինում էլ քաղաքացիների կողմից բողոքներ են հնչեցվել, թե ինչպես է նա ժամանակից շուտ մեքենան լարում, երբ ուղևորը չի հասցնում նստել ու վայր է ընկնում, իսկ նա «թքած ունի», դեպքը մի տարեց կնոջ մասին է:

Նաև զինվորի նկատմամբ անարժանապատիվ արտահայտություն է արել, ատելության խոսքեր հնչեցրել զինվորականների հասցեին՝ վերջինիս մեղադրելով իր «փողի սփրոցին» ոտքով միամիտ դիպչելու մեջ, երբ առաջին նստարանից զինվորն ակրոբատային շարջումներով փորձում էր առաջանալ:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվել էջում