Մամուլ

Երեխայիս, դրեցի աղբարկղում՝ մտածելով, որ մարդիկ կգան, կտանեն․ 20-ամյա մայրը՝ Գյումրիում դստեր սպանության մասին

«Ես չէի ուզում սպանել երեխայիս, դրեցի աղբարկղում՝ մտածելով, որ մարդիկ կգային, կտանեին, միջոց չունեի պահելու»։ Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալված 20-ամյա մայրը մանրամասներ է պատմել աղջկա սպանությունից։

Նա իր ցուցմունքում պատճառաբանել էր, թե այդ քայլին գնացել է սոցիալապես վատ վիճակում գտնվելով, կերակուր չունենալով։ «Ի վիճակի չեմ երեխային պահելու, չունեմ աշխատանք, չունեմ մասնագիտություն, չունեմ տուն, ոչնինչ չունեմ, չեմ կարող երեխայիս պահել» ,-ասել է մայրը։

Նա երեխային ուշ երեկոյան նետել էր իր վարձով տան մոտակայքում գտնվող աղբարկղի մեջ։ Հաջորդ օրն աղբատար մեքենաներն աղբը հավաքելով՝ տարել, լցրել են քաղաքային աղբանոց, որտեղ էլ տեսել են, որ երեխայի դի կա։ 

Իրավապահների հարցին՝ ինչո՞ւ է ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով կապել, բերանը շորով փաթաթել ու դրել աղբարկղում, այն էլ այդքան ուշ ժամի, ինչու՞ ցերեկով ինչ-որ մեկի տան դիմաց կամ թեկուզ մոտակա Ճերմակ հիվանդանոցի դիմաց չի դրել, որ տեսնեին, գային, վերցնեին՝ պատասխանել է, որ պահի տակ չի հասկացել՝ ինչ է արել։ 

Կիսվել նյութով