Մամուլ

23-ամյա վարորդը Toyota-ով գլխիվայր շրջվել է. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է

23-ամյա վարորդը Toyota-ով գլխիվայր շրջվել է. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները:

shtap ognutyun

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան  Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:

Կիսվել էջում