Մամուլ

Կապանի դիրքի պատասխանատուին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն․ Ռուբեն Մելիքյան

Կապանի դիրքի պատասխանատուին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։

kapani dirqapahner

Հիմա միասին գնում ենք։Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»։

Նշենք, որ Կապանի հենակետի հրամանատարը և հենակետի անդամները ներկայացրել էին, թե Զանգելանի կամուրջի մոտ՝ վերջին դիրքում ինչ անմարդկային պայմաններում են ապրում սահմանապահները -15 աստիճան պայմաններում:

Կիսվել նյութով