Մամուլ

23-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ

23-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

nissan tida

Նրան առաջինն օգնության են հասել «ՍԱՍ»-ի աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

Կիսվել էջում