Աշխարհ

Վլադիմիր Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին

Վլադիմիր Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին

Եվգենի Պրիգոժինը, որքան գիտեմ, հենց երեկ է վերադարձել Աֆրիկայից և այստեղ հանդիպել որոշ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ՝ 90-ականների սկզբից, նա ծանր ճակատագրի տեր մարդ էր և կյանքում լուրջ սխալներ թույլ տվեց։ Նա հասավ այն արդյունքներին, որոնք անհրաժեշտ էին և՛ իր համար, և՛ երբ ես նրան խնդրեցի այդ մասին՝ ընդհանուր գործի համար։

Նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր գործարար, աշխատել է ոչ միայն մեր երկրում, այլեւ արդյունավետ աշխատել է դրսում, մասնավորապես Աֆրիկայում, այնտեղ զբաղվել է նավթով, գազով, թանկարժեք մետաղներով, քարերով»,- ասաց նա։

Պուտինը հավելեց, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել, այն ամբողջությամբ կիրականացվի եւ մինչեւ վերջ կհասցվի:

Կիսվել էջում