Մամուլ

17-ամյա տղան «Վայլդբերրիզից» կեղծ թղթադրամներ է պատվիրել ու փորձել իրացնել

Bavnews.am-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ:

Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ տասը օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում:

Ոստիկանության ծառայողների պահանջով՝ նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:

17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Կիսվել էջում