Մամուլ

Անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը․ Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը․ Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ազատվել է  ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել  ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը:

Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Էդմոն Մարուքյան»։

Կիսվել էջում