Շոու-բիզնես

17-ամյա Սոֆի Դևոյանի հանգիստն ու ոճային լուսանկարները՝ Եգիպտոսից․ ֆոտոշարք

17-ամյա Սոֆի Դևոյանի հանգիստն ու ոճային լուսանկարները՝ Եգիպտոսից։ Դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանն այս ընթացքում հեռուստատեսային որևէ նախագծում ներգրաված չէ։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հեռուստադիտողներն իրեն որոշ ժամանակ էկրանին չեն տեսնի, քանի որ ինքը մեկնում է արտերկիր սովորելու։

17-ամյա դերասանուհին այս ընթացքում՝ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, ընտանիքի հետ  հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սոֆին Ինստագրամում պարբերաբար հրապարակում է հանգստից լուսանկարներ՝ ներկայանալով լողափնյա ոճային կերպարներով։

Հանգստի ընթացքում արված լուսանկարներից մեկը, որտեղ նա տատիկի՝ ավագ Սոֆի Դևոյանի հետ է՝ մակագրել է․ «Այնքան հաճելի է, երբ սերունդների բախում չի լինում այլ հակառակը՝ կա հասկացողություն, ընկերություն և կողքիդ է հարազատ հոգի։ Երջանիկ եմ»։

sofi devoyan 3
sofi devoyan 2
sofi devoyan 1

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով