Մամուլ

14- ամյա ջրահեղձ եղած տղան համադասարանցիների հետ գնացել էր ջրավազան լողալու․ մանրամասներ

14- ամյա ջրահեղձ եղած տղան համադասարանցիների հետ գնացել էր ջրավազան լողալու․ մանրամասներ

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում հուլիսի 14-ին ջրահեղձ եղած տղան համադասարանցիների հետ չգործող ջրավազանի մեջ էր լցրել ոռոգման ջրի առուն։

Այս մասին մանրամասնում է Անկյուն + 3 հեռուստաընկերության ռեպորտաժը։

Տղաները կեսօրին սկսել են լողալ ջրավազանում, սակայն կարճ ժամանակ անց տղան սկսել է խեղդվել։ Գյուղացիների խոսքով՝ տղաները տեսնելով իրենց խեղդվող ընկերոջը, սկսել են աղաղակել, ինչից հետո եկել են գյուղացիները, բայց տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

erexa

Ջրավազանի սեփականատերը մահացել էր տարիներ առաջ, իսկ որդին չի ճանաչել ժառանգությունը։ Համայնքը որեւէ իրավունք չունի ջրավազանի նկատմամբ, սակայն գյուղացիները ցանկանում են, որ ի վերջո, ջրավազանում լողալն արգելվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:

Կիսվել էջում