Մամուլ

Չարենցավանում 32-ամյա տղամարդը սպառնացել է նախկին 20-ամյա կնոջն ու կրակոցներ արձակել նրա շենքի մոտ

Չարենցավանում 32-ամյա տղամարդը սպառնացել է նախկին 20-ամյա կնոջն ու կրակոցներ արձակել նրա շենքի մոտ

Հուլիսի 21-ին՝ ժամը 02:10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել է, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում և խնդրել՝ ոստիկան մոտենա:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 02:00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել է ատրճանակ, ապա կրակոց է հնչել, ինչի հետևանքով վնասվել է բնակարանի պատուհանի շրջանակը:

krakocner vostikanutyun

Չարենցավանի 32-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ է արձակել:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով