Մամուլ

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված գյուղ են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված տան բնակիչ 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարություն Սահակյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական  վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա  թոռը, ով պարանը կտրել է սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։

Կիսվել էջում