Մամուլ

Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են

Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են

Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկն ասաց, որ ծանուցում ստացած տղաներից շատերը հրաժարվում են մասնակցել հավաքներին, քանի որ անարդարության հետ գործ ունեն։

«Ասում էին՝ կոռուպցիա չկա, ոչ մի ծանոթ-բարեկամ սկզբունք չի անցնելու, բայց հավաքներին ծանուցումներ են ուղարկում միայն խեղճ ու կրակ շարքային գյուղացիներին, փոխարենը գյուղապետի տղերքը ոչ մի անգամ չեն մասնակցում հավաքներին։

Նախորդ ամռանը մեզ ծանուցում ուղարկեցին, գնացինք, գյուղապետի տղուն ծանուցում չէր եկել, հիմա նորից նույնը։ Իրենց արյունը մերինից կարմիր չի, երբ գյուղապետի ու մյուս պաշտոնյաների տղաները կգնան սահման, այն ժամանակ թող մեզ էլ ծանուցում ուղարկեն, իսկ հիմա թող մեզնից հեռու մնան, չենք մասնակցելու։

Մենք իրենց շատ լավ գիտենք, փոքր տարիքից ճանաչում ենք, ոչ մի առողջական խնդիր չունեն, բայց հենց հարցը հասնում է սահման գնալուն, ամեն մեկը մի պատճառ բռնում է․․․»,- ասաց Արմավիրի մարզի բնակիչը։

Հիշեցնենք, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով Պաշտպանության նախարարությունը 25-օրյա վարժական հավաքներ է իրականացնում։

Կիսվել էջում