Մամուլ

102-րդ ռազմաբազայի զինծառայող է սպանվել. զինվորի կյանքը հնարավոր չի եղել փրկել

102-րդ ռազմաբազայի զինծառայող է սպանվել. զինվորի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում արտառոց դեպք է տեղի ունեցել․ զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայողի են սպանել։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ ժամը 13:55-ին հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Ռոման Շատերնիկովը՝ պարանոցի, իրանի ձախ կեսի հրազենային մահացու վնասվածքներով։ Նրան բժշկական օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել․ նրա մոտ կենսաբանական մահ է գրանցված եղել։

Դիտավորյա՞լ են նրան կրակել, թե զորավարժություններ անցկացնելու ժամանակ պատահաբար են վնասել՝ խլելով կյանքը, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Հիշեցնենք, որ Հովունու անմիջական հարևանությամբ են գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանի Կամխուտի զորավարժանքների բազան և տանկային հրաձգարանը։

Կիսվել էջում