ՄամուլՏեսանյութ

1 տարով վարորդական իրավունքից զրկված Առուշ Առուշանյանը շարունակում է մեքենա վարել

որիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դեռևս 2024 թվականի մարտի 13-ին զրկվել էր վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով:

Առուշանյանին պարեկները կագնեցրել էին գերթանկարժեք «000 OO 00» համարանիշներով մեքենան վարելիս, վերջինս ենթարկվել էր սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ նա մեքենան վարել էր խմածության ամենաբարձր աստիճանում։

Եվ չնայած այն բանին, որ Առուշանյանը զրկվել էր մեքենա վարելու իրավունքից, սակայն նրան բազմիցս տեսել են ավտոմեքենայի ղեկին երթևեկելիս։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը, չնայած, որ խմածության ամենաբարձր աստիճանում է գտնվել, սակայն, դիմել է դատարան՝ վերականգնելու իր վարորդական իրավունքը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը փորձեց զրուցել Առուշ Առուշանյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Կապ հաստատեցինք նաև ՆԳՆ լրատվության վարչություն, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Կիսվեք էջում