ԱշխարհՄշակույթ

Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում հայկական խաչքար են պղծել։ Վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում:

Կիսվել նյութով