Մամուլ

Աբովյանի թիվ 8 դպրոցի բակում հայտնաբերվել է անհայտ կորած տղամարդու կախված դին

Աբովյանի թիվ 8 դպրոցի բակում հայտնաբերվել է անհայտ կորած տղամարդու կախված դին։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, ով թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել էջում