Մամուլ

Ֆրանսիայից ուղարկված բեռներով մեքենաներն ուղևորվեցին Կոռնիձոր

Ֆրանսիայից ուղարկված բեռներով մեքենաներն ուղևորվեցին Կոռնիձոր

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով տասը բեռնատար մեքենաներն այսօր առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ:

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Կիսվել էջում