ՄամուլՍպորտ

Ֆուտբոլի ազգային հավաքականի 6 մարզիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Ֆուտբոլի ազգային հավաքականի 6 մարզիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության այսօրվա՝ մարտի 29-ի նիստում, որոշում ընդունվեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներին՝ Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին, Գեղամ Ղադիմյանին:

Նրանք բոլորը՝ բացառությամբ Վարդան Պողոսյանի, կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ տարկետման իրավունք են ստացել։

Իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Որոշման մեջ ասվում է․ «Անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին եւ Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից»:

Կիսվել նյութով