Մամուլ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ավշարի Արայիկի «համեստ» ունեցվածքը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ավշարի Արայիկի «համեստ» ունեցվածքը

ՀՀ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը, ով հայտի է Ավշարի Արայիկ անունով, 2019 թվականի մարտի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Գրիգորյանը հայտարարագրել է 24 անշարժ գույք։ Դրանք են՝ 1 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոտնակ, 19 հողամաս, 1 առանձնատուն, 2 բնակարան: Որպես շարժական գույք Գրիգորյանը հայտարարագրել է «VAZ 21213» մակնիշի 1 ավտոմեքենա:

Գրիգորյանը հայտարարագրել է 3 տարբեր չափերի բաժնետոմսեր՝ 66 մլն 521 դրամի չափով, իսկ հաջորդ 2 բաժնետոմսերը՝ 10-հազարական դրամի չափով:

Արայիկ Գրիգորյանի դրամական միջոցները կազմում է 1 մլրդ 912 մլն դրամ և 985 հազար դոլար:

Իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը (14.01.2019) Գրիգորյանն ունեցել է 130 հազար 250 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Կիսվել նյութով