Մամուլ

Օրենքով գողերը Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց․ մանրամասներ դեպքից

Օրենքով գողերը Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց․ մանրամասներ դեպքից

2023թ․ նոյեմբերի 17-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ Վ․Ա․-ն իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների հետ, մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու և հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա․Մ․-ի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն և անօրինական այլ գործողություններ են կատարել, փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց։

Բացի այդ, պարզվել է, որ Վ․Ա․-ն և Մ․ Շ․-ն ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել «ПM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով, իսկ Վ․Ա․-ն՝ նաև առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկություններով։

Վ․Ա․-ին և վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ․Շ․-ին ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Նրանց նկատմամբ կիրառվել են համապատասխանաբար կալանք և տնային կալանք խափանման միջոցները։

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի և նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել էջում