ՄամուլՏեսանյութ

Օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է և բաց․ Գագիկ Ծառուկյան

Օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է և բաց․ Գագիկ Ծառուկյան

Oragir.news-ը գրում է․ «Ծնողներս խորը ծերության մեջ էլ աշխատում են, զբաղմունք ունեն։ Հայրս ամեն առավոտ, ժամը 7-ին տան դուռը բացում է, գնում է բերք ու բարիք ստեղծելու, մայրս էլ իր գործին է, որը տնօրինում է տարբեր ոլորտներ։ Մեր ընտանիքում աշխատում են բոլորը։

Ապօրինի հարստացումը ո՞րն է, եթե ես շատ աշխատատեղեր եմ ստեղծել մարդկանց համար, որ արտագաղթի ճանապարհից հետ են կանգնել, իրենց ընտանիքն են պահում։ Կամ գործարաններ կան, որոնք ես վերցրել եմ քանդված վիճակում, բայց ներդրումներ եմ արել միջազգային կանոններին համապատասխան։

Օրենքի ցավը տանեմ, օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է եւ բաց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանի խոսքով՝ այսօր ամենալուրջ խնդիրը Արցախում ստեղծված իրավիճակն է։

Մանրամասն՝ Oragir.news-ի տեսանյութում

Կիսվել էջում