Մամուլ

«Շատ թանկ եք վճարելու». Ալեն Սիմոնյան

«Շատ թանկ եք վճարելու». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նոր մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին: Բազմաթիվ ծեծված և հերքված անհիմն վերագրումներ, փաստերի ուռճացում և այլն:

Մեջն էլ մի տողով, թե բա՝ հաջորդիվ կներկայացնենք այլ բաներ)))

Իրականում մեծ հաճույք ստացա նյութը ընթերցելիս, քանզի բազմաթիվ ստեր, սխալներ, չճշտված պնդումներ, զրպարտանք է պարունակում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը կանխիկ գումարով վճարելու է այդ սխալների համար:

Բայց նյութի վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար»:

Կիսվել էջում