Մամուլ

Օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ կժամանեն Հայաստան

Օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ կժամանեն Հայաստան

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից լիազորված այցի շրջանակներում Հայաստան կժամանեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տարածաշրջանային այցը նախատեսված է հունիսի 25-ին։

em

«Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

Կիսվել նյութով