ՄամուլՔաղաքականություն

Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին

Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած ու անցումային շեմը չհաղթահարած քաղաքական ոչ բոլոր ուժերն են համաձայնել հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայտնի է արդեն, որ երկու ուժ մերժել է հանդիպելու առաջարկը։ «Ազգային ժողովրդական բևեռ» և Կարին Տոնոյանի գլխավորած «5165» կուսակցությունները մերժել են Փաշինյանի առաջարկը։

«Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

karin tonoyan 1

Իսկ «5165» շարժումը նաև տեղեկացնում է, որ ոչ միայն մերժել է Փաշինյանի առաջարկը, այլև ընդդիմադիր որոշ ուժերի։ Նրանք առաջարկել են միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմել։

«Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար»,- նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել էջում