Մամուլ

Սուրեն Պապիկյանի գաղտնի հրամանը. «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանի գաղտնի հրամանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։ Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է.

«Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»։

Նորաթուխ զինվորականի հրամանը մեծ դժգոհություն է առաջացրել ճանապարհ անցած սպայակազմի շրջանում, սակայն Հայաստանում, ինչպես շատերը, նրանք էլ գերադասում են լռել՝ նախընտրելով իրենց պաշտոնները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում