Մամուլ

Քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանի մասին գրառման համար

Քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանի մասին գրառման համար

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 25-ին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից ստացվել է գրություն, ըստ որի ՀՀ ԱԱԾ-ից ստացված գրության համաձայն news.am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Փաշինյան» հրապարակման տակ Մարի Գամբուրյան օգտատերը կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն:

pashinyan nkar

Ըստ նույն աղբյուրի, ՀՀ քր. օր. 330 հոդ. 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով