ՄամուլՏեսանյութ

Դանակահարություն՝ Սևանի թերակղզու մոտ․ Սևանի բժիշկները փրկեցին իրանցու կյանքը

Դանակահարություն՝ Սևանի թերակղզու մոտ․ Սևանի բժիշկները փրկեցին իրանցու կյանքը

Օգոստոսի 25-ին, ժամը 14-ին, Սեւանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջեւ ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին եւ՛ դանակահարողին, եւ՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։

danakaharutyun sevan

Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։

31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սեւանա լիճը։

Կատարվում է նախաքննություն։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում