Մամուլ

Քրեական պատմություններով հայտնի անձը՝ «գոլդ» համարանիշներով BMW X6-ով ավտովթարի է ենթարկվել

Քրեական պատմություններով հայտնի անձը՝ «գոլդ» համարանիշներով BMW X6-ով ավտովթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել  հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։

bmw x6 avtovtar

Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։

Դեպքի վայրից մի քաղաքացի, ով, ըստ օպերատիվ տվյալների, եղել է BMW X6-ի մեջ, փորձում էր ճողոպրել, սակայն գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, ավագ պարեկ Վարդան Խոցանյանի և 2 այլ պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել, ում մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որից հետո պարեկները նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

avtovtar

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։

Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով