Ազատ խոսք

«Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում»․ Արսեն Բաբայան

«Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«90-ականների հոտն է փչում…

Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում է հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը:

Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:

Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ են հաղորդում:

Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք…»։

Կիսվել էջում