ԱշխարհՄամուլ

Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարքիին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։

Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։

Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողոջություն և հաջողություններ»։

Կիսվել էջում