Մամուլ

ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ տեղի ունեցած կրակոցների մասին

ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ տեղի ունեցած կրակոցների մասին

Armtimes.com-ը գրում է․ Ողբերգությունը հաշվի չեն առնում, լկտիաբար ստեր են հորինում: Մարդիկ նույնիսկ սահմանում կատարվող դեպքերի հետ կապված են քաղաքական դիվիդենտներ հավաքում, ինչի մասին է խոսքը:

Անդրադառնալով երեկ Նիգավանում տեղի ունեցած միջադեպին և դրա հետ կապված իր անունը շրջանառելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ պատրաստվում է դատի տալ բոլոր այն անձանց, որոնք շոշափել են իր և իր հարազատների անունները. «Բոլոր այն մարդիկ, որոնք սուտ և զրպարտանք են տարածում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

aparan krakocner

Վերջինիս հավաստմամբ՝ Ապարանը ապարանցիների համար մի մեծ տուն է, բոլորն իրար ճանաչում են և հարազատաբար ընդունում:

«Ապարանում նման մթնոլորտ, ինչպես իրենք են ներկայացնում, երբեք չի եղել: Ես, որքան տեղյակ եմ, մեքենաներով իրար չեն զիջել, ինչից հետո տեղի է ունեցել նման ողբերգություն, և մենք սգում ենք»,- շեշտեց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ ճանաչում է մահացածներին և նրանց ընտանիքներին:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:

Միջադեպի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի մահվան մասին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան:

Կիսվել նյութով