Մամուլ

«Մահվանից ժամեր հետո ասել են՝ ինքնասպան է եղել ու վերջ». Ժաննա Ալեքսանյան

«Մահվանից ժամեր հետո ասել են՝ ինքնասպան է եղել ու վերջ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի բռնի մահվան 40 օրը։ Անասելի ցավ ու վիշտ։ Գյուղի սիրված երեխան, գյուղի հպարտությունը։ Բարձր գիտելիքներ, եզակի ունակություններ, լեզուների իմացություն։

Ընտանիքի միակ որդին։ Ցավակցական որևէ խոսք ՊՆ-ն չի հայտնել անգամ զորամասի հրամանատարի մակարդակով, բացատրություններ նույնպես չեն տրվել։ Միակ ցավակցական հեռագիրը ստացվել էր ԱՄՆ դեսպանից, որոնց ծրագրերից մեկով Արգիշտին սովորել էր ԱՄՆ-ում։

argishti eghyan 1

Մահվանից ժամեր հետո ասել են ինքնասպան է եղել և վերջ, թույլ չեն տվել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորել։ Անարգել են ընտանիքին, խորը հիասթափություն հայկական բանակից․«թող իրենք ինքնասպան լինեն» կրկնում էր մայրը։

Անպատասխանատու պետություն, անպատասխանատու Պաշտպանության նախարարություն, անպատժելի զորամասի հրամանատար և լքված ընտանիք։ Այս ընտանիքների թիվը մեծ է Հայաստանում»։

Կիսվել նյութով