Մամուլ

ՔԿ-ն տրանս կնոջը վերադարձել է առգրավված 27 հազար դոլարը

ՔԿ-ն տրանս կնոջը վերադարձել է առգրավված 27 հազար դոլարը

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Իրավունքի կողմ» ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ գումարը վերադարձվել է իրենց ներկայացուցչի միջնորդության բավարարման արդյունքում։

Այս գործով տրանս կինը ունի վկայի կարգավիճակ, ըստ փաստաբանի, 3 ամիս է որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։

Քննչական կոմիտեից էլ գործի վերաբերյալ մեզ փոխանցեցին․

«Տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։

Այդ վարույթով, որն առնչվում է «Տելեգրամ» ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության բազմաթիվ դրվագներին, մեծածաված քննչական, դատավարական գործողությունները շարունակվում են»:

Կիսվել էջում