Մամուլ

Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետպատվերով երեխաների բուժօգնության գործընթացը․ Թորոսյան

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը»: Այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր)»:

Նշենք՝ որ հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում:

Կիսվել նյութով