Մամուլ

Անդորրայում ՀՀ հյուպատոսը Քոչարյանի հետ արված լուսանկարի պատաճառով չի ազատվել պաշտոնից

Անդորրայում ՀՀ հյուպատոսը Քոչարյանի հետ արված լուսանկարի պատաճառով չի ազատվել պաշտոնից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Բաղդասարյանը ոչ թե Անդորրայում ՀՀ հյուպատոսն էր, այլ պատվավոր հյուպատոսն է։ Պատվավոր հյուպատոս լինելը, դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է։

Ինչ վերաբերում է Բաղդասարյանի՝ պաշտոնից հեռացմանը, ՀՀ ԱԳՆ-ն որոշել է դադարեցնել, պարտականությունները՝ դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին պտտվում, որ Անդորրայում ՀՀ Հյուպատոսը ՝ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնկվել։ Օգտատեր Արմեն Մանուկյանը հրապարակել էր նկարն ու նշել, որ հենց նկարն էլ պատճառ է հանդիսացել, որ Բաղդասարյանին ազատեն պաշտոնից։ Նրա խոսքով` վերջինիս զանգահարել են ՀՀ ԱԳՆ-ից և հայտնել, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

Կիսվել էջում