ԱշխարհՇոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը խոսել է իր հիվանդության մասին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ երկար ժամանակ տառապում է փսորիազով։ Չնայած նրա բոլոր ջանքերին՝ հիվանդությունը շարունակում է զարգանալ։ Քիմը լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա ոտքի վրա մեծ բիծ։

kim kardashian psoriaz

«Որքան է բարդացել այն հենց հիմա: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց ես պետք է պարզեմ դա: Սա խելագարություն է։ Երբեմն ես լիակատար սթրեսի մեջ եմ լինում, իսկ փսորիազն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում։ Եվ պատահում է, որ ես լիակատար խաղաղության մեջ եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրում, և փսորիազը բռնկվում է»,- ասել է Քիմը։

Սակայն մոդելը նույնիսկ սրան հումորով է մոտեցել։ Քարդաշյանը նշել է, որ իր ոտքի բիծն այժմ սրտի ձև է ստացել՝ Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ։

Նշենքք, որ Քիմն իր հիվանդության մասին իմացել է 25 տարեկանում և այն ժառանգել է մորից։

Կիսվել էջում