Շոու-բիզնեսՄամուլ

Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց

Hraparak.am-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Ավելի վաղ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է»։

Կիսվել էջում