Ազատ խոսքՄամուլ

Քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական․ Ալեն Սիմոնյան

Քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ..

Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան:

Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական:

Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել:

Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:

Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես»:

Կիսվել նյութով