Մամուլ

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ ու հայ զինվոր

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ ու հայ զինվոր։ Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում:

1992թ. այս օրն ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության մասին հրամանագիրը, ՀՀ տոնացույցում հունվարի 28-ը ներառվեց 2001 թվականի հունվարի 6-ին, այսպիսով ՀՀ Բանակի օրը Հայաստանում նշվում է արդեն 20-րդ անգամ և այն ոչ աշխատանքային օր է։

Ամեն տարի տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։

Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։ Փառք ու պատիվ քեզ, հայ զինվոր։ Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ ։

Կիսվել էջում