Աշխարհ

Քասախյանն ընտրվել է Գլենդելի նոր քաղաքապետ

Քասախյանն ընտրվել է Գլենդելի նոր քաղաքապետ

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։

Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քասախյանը ծնվել է Բոստոնում, նա Գլենդելում է բնակվում 1986 թվականից:

ardy

Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար:

Կիսվել էջում